Arminfo.info



 Ուրբաթ, 30 Հունիսի 2017 17:36
Դավիթ Ստեփանյան

Ավիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են

Ավիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ԱրմԻՆֆո գործակալության հետ հարցազրույցում պատմում է Հայաստան և Արցախ կատարած իր այցի մասին: Մեկնաբանում է աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները Մերձավոր Արևելքում, որպես իրանա-իսրայելական հարաբերությունների կարգավորման կատալիզատոր: Կիսվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականության իր տեսլականով, Ադրբեջանի ներքին և արտաքին պրոբլեմներով, նշելով Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին առաջացող ստորջրյա քարերի մասին:

 

Երևանյան մամուլի ասուլիսում Հայաստան և Արցախ կատարած այցերի հիմնական պատճառը Դուք նշեցիք աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները Մերձավոր Արևալքում: Նկարագրեք, խնդրեմ, մերձարևելյան միտումների, Հայաստանի, ինչպես նաև Իրանի միջև կապի շղթան:

 

Այն բանից հետո, երբ Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության արդյունքում իշխանության եկավ Հոմեյնին, նրա շրջապատի անձինք իրենց առջև խնդիր դրեցին Իրանը դարձնել արմատական մահմեդական աշխարհի առաջատար: Դրա համար նրանք սիրախաղերի մեջ էին Ալ-Քաիդայի հետ, մինչ օրս սիրախաղում են «Հեզբոլլահի» և «Համազի» հետ: Սակայն, այսօր իրավիճակն այնպիսին է, որ Իրանը չդարձավ արմատական մահմեդական աշխարհի առաջատար: Իսկ վերջինը, հակառակը, դուրս եկավ Իրանի դեմ: Այդ նույն «Համազ» շարժումը, որը վերջին 20 տարիներին առնվազն ֆինանսավորվում էր Իրանի կողմից, Սիրիայում կռվում էր Ասադի և Իրանի դեմ: Եվ այս ամենը Թեհրանում չէին կարող չտեսնել: Դժվար է մեկ օրում փոխել քաղաքականոթյունը և հռետորաբանությունը: Բայց բոլոր նախադրյալներն այսօր տանում են նրան, որ ներկայումս Իրանի և Իսրայելի միջև, իրականում, էական, աշխարհաքաղաքական հակասություններ չկան: Մեզ համար բացարձակապես միևնույնն է, թե ինչ ռեժիմ կլինի Իրանում`այաթոլլաների, զրադաշտների, թե պարսիկ ազգայնականների: Իսկ Հայաստանն այդ ամենի արդյունքում կարող էր խաղալ որոշակի կամրջի դեր, հատկապես Իրանում առկա շատ ուժեղ և ազդեցիկ հայկական համայնքի պայմաններում: Եվ Հայաստանը շատ լավ, գործարար, կառուցողական հարաբերություններ ունի Իրանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր է: Եվ, իմ կարծիքով, Իսրայելի համար այդ հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են: Կարծում եմ, որ մենք կարող էինք այդ մասին շատ լրջորեն և հանգամանորեն խոսել:

 

Երևանում Դուք քննադատությամբ գլխովին ջախջախեցիք Իլհամ Ալիևին: Այսինքն, արեցիք այն, ինչն Ադրբեջանում բացարձակապես չի կարելի անել, ինչը, որպես կանոն, ավարտվում է ձերբակալությունով: Չեմ կարծում, որ այդ քննադատության համար իրական առիթ կարող էր հանդիսանալ Բաքվում կայացած հանդիպումն Ալեքսանդր Պրոխանովի և ալիևյան-փաշաևյան իշխանության միջև: Ո՞րն էր ձեր քննադատության իրական մեսիջը, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև ինչպիսի՞ իրական պրոբլեմներով են դրանք պայմանավորված:

 

Ցավոք, գործերի վարման թուրքական, ինչպես նաև ադրբեջանական մշակույթում մենք տեսնում ենք հետևյալը: Երբ գործը վերաբերվում է բիզնեսին, լինի դա զենքի, թե նավթի վաճառք, կամ պաշտպանության նախարարների մակարդակով համագործակցություն, նրանց հետ կարելի է պայմանավորվել և բավականաչափ արդյունավետ համագործակցել: Բայց երբ խոսքը վերաբերվում է քաղաքականությանը, ապա նրանց մշակույթում միշտ առաջանում է ամեն ինչ փչացնելու պահանջ, փորձելով նվաստեցնել սեփական, եթե ոչ դաշնակցին, ապա գործընկերոջը: Ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչո՞ւ 2010 թվականին Էրդողանը նավատորմ ուղարկեց Իսրայելի ափերին: Ի՞նչ շահեց դրանից: Իմ կարծիքով Իսրայելի և Թուրքիայի քաղաքական մերձեզումն Իսրայելի համար վնասակար է: Եվ Իսրայելում կրկին բացված թուրքական դեսպանությունն զբաղված է Իսրայելի դեմ քայքայիչ գործունեությամբ: Այդ համագոերծակցոթյունից Իսրայելը, ինչես հասկանում եք, օգուտներ չունի: Իսկ տնտեսական հարաբերությունները մեր միջև շատ լավ էին ընթանում նույնիսկ այն ժամանակ, երբ դիվանագիտական հարաբերություններ չկային: Նույնն է տեղի ունենում նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Դիտելով ներքաղական ներկայիս ճգնաժամն Ադրբեջանում, մենք շարունակում ենք Իրայելի հասցեին լսել անբարյացական նոտաներ: Մինչև Իսրայելում Պաղեստինյան պետության ստեղծումն Իսրայելում դեսպանություն բացելուց հրաժարվելու նրանց դիրքորոշումն, ի սկզբանե, նույնպես անհասկանալի էր: Դա նույնն է, որ մենք հրաժարվենք դեսպանոթյուն բացել Բաքվում, այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց տարածքում չստեղծեն քրդական, թալիշյան և մի քանի նոր հայկական պետություններ: Պետք է սկսել խաղաղությունից և փոխադարձ բարիդրացիական շփումներից: Ադրբեջանը բազմաթիվ անգամ Ռուսաստանից հրավիրել է սևհարյուրյակային փաշիստական տրամադրությամբ գործիչների, Ալեքսանդր Սեվաստյանովի նման, ընդգծված համագործակցելով այդ կարգի մարդկանց հետ: Դա ինչ-որ բան ասում է: Բաքվում պատրաստ են նույնիսկ ներել Ալեքսանդր Պրոխանովին, ով ադրբեջանցիներին բնութագրել էր որպես անարժանների:

 

Իսկ ինչո՞ւ համար էր Ալիևին պետք հակասեմիտ Պրոխանովի հետ ողջագուրվել հենց հիմա:

 

Կարծում եմ, որ Ալիևն ուզում էր Իսրայելին ցույց տալ մտքով անցածն անելու իր կարողությունը: Եվ իհարկե, ձեռքի հետ էլ ինչ-որ կերպ բարեհաճել Իրանին: Ադրբեջանում հիմա ընթանում է մի շատ բարդ խաղ: Ալիևը երկիրը ներքաշել է սուննիական աշխարհ: Նրա Սաուդյան Արաբիա կատարած այցն ուղղված էր հենց սուննիների քաջալերմանն Ադրբեջանում: Մյուս կողմից, նա փորձում է հարաբերությունները պահպանել Իրանի և Թուրքիայի հետ: Բառացիորեն նա բարդ հարաբերությունների մեջ է բոլորի հետ, բայց գլխավորը, որ նա շատ բարդ հարաբերություններ ունի սեփական երկրի ներսում:

 

Հունիսի 28-ին ՀՀ խորհրդարանի խոսնակի հետ Սեուլում կայացած հանդիպման ընթացքում Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարեց, որ «Իսրայելի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը կհանգեցնի բացասական հետևանքների»: Իրանցի քաղաքական գործիչը հատուկ ընդգծեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պրոբլեմի  կարգավորման անհրաժեշտությունն`առանց արտաքին միջամտության: Ձեր կարծիքով, որտեղի՞ց են գալիս այդ վախի արմատները: Մի՞թե Արցախ կատարած Ձեր այցելությունից:

 

Կարծում եմ, որ իրականում դա ինչ-որ կերպ կապված է մի այցելության հետ: Բայց իրականում, դա հստակ դրսևորում է Իրանի համալիր դիրքորոշումն այդ պրոբլեմի նկատմամբ: Շատ դժվար է ավելի ծիծաղելի բան լսել, քան Լարիջանի ասացն է: Արցախում իսրայելցիների չեն տեսել արդեն մի քանի տարի և տեղյակ չեն Իսրեյելի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում: Ինչպես նաև այդ մասին տեղհյալ չեն նաև շփման գծի մյուս կողմում: Այսինքն, Երուսաղեմը ղարաբաղյան հակամարտությանը ոչ մի ձևով չի մասնակցում: Իսկ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերութոյւնները մշտապես, ընդ որում`ընդգծված, չեն վերաբերվել Հայաստանին:

 

Չի մասնակցում և չի էլ ձգտում մասնակցել:

 

Միանշանակ, չի ձգտում: Որպես ռուսաստանյան մեդիատարածության հետ առնչություն ունեցող անձ, ես կարող եմ գալ Հայաստան և Արցախ, և եթե լինեն խելացի մարդիկ, իհարկե, կարտահայտվեմ: Իսկ առայժմ աշխատում եմ հիմարություններ դուրս չտալ, քանի որ մյուսները, սովորաբար, հենց հիմարություններ են դուրս տալիս:

 

2011 թվականին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Դուք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բնութեգրել էիք որպես «երկրի շահերից չբխող և անգամ հակասող»: Արդյո՞ք վերջին 6 տարիներին փոխվել են Իսրայելի շահերը և արդյո՞ք շարունակում եք Դուք կողմ լինել այն ժամանակ հնչեցրած դիրքորոշմանը:

 

Կարծում եմ, որ այսօր դուք կարող էիք ձեռնպահ մնալ իմ խոսքերը մեջբերելուց, 

 հիմնվելով միայն ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից իմ մասին գրածների վրա: Հասկացեք, անգամ ճիշտ ցիտելով «Ա»-ն, նրանք միշտ ջնջում են «Բ»-ն: Իսկ այդ հարցում իմ տեսակատը բավականին պարզ է: Ես միշտ ասել եմ, և ցանկացած նորմալ մարդ գիտե, որ Թուրքիայում զոհվել են հարյուր հազարավոր անմեղ հայեր, էթնիկ նկատառումներով: Իսկ աշխարհն այդ մասին առաջին հերթին գիտե չոր անձանց, չորս պիոներների միջոցով: Իսկ նրանք հայեր չէին: Դրանք են` Օսիպ Մանդելշտամը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը և Ռաֆայել Լեմկինը: Ոչ ոք այնքան բան չի արել, որքան հրեաները, որպեսզի աշխարհն իմանա հայերի ողբերգության մասին: Ընդ որում, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը համարում եմ սխալ: Կարծում եմ, որ դա պետք չէր անել ի սկզբանե: Ոչ մի երկիր պաշտոնական քաղաքական մակարդակով չի ընդունի հրեաների Հոլոքոստը: Մենք երբեք դա չենք պահանջել: Այն ճանաչել է Գերմանիան, իսկ դրանից ավելի ճանաչումներ Իսրայելին հարկավոր չէ: Հայաստանը պետությունների հետ հարաբերություններ հաստատելիս պահանջում է ընդամենը Ցեղասպանության ճանաչումը: Նման պահանջները չեն բխում այդ երկրների, ինչպես նաև հայերի շահերից: Ցեղասպանության ճանաչման լոբբինգն անելու փոխարեն անհրաժեշտ է զբաղվել բոլորովին այլ պրոբլեմներով: Եթե չգիտեք, ասեմ, որ Իսրայելում կա շատ հզոր հայկական լոբբի: Այն ոչինչ չի անում Հայաստանի հետ Իսրայելի մերձեցման ուղղությամբ: Այն միայն լոբբինգի է ենթարկում Ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Բայց ես համոզված եմ, որ եթե անգամ այդ օրենքն ընդունվի, մեր իրական հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Ի դեպ, ես անձամբ դեմ չեմ այդ օրինագծին: Ավելին, ես կասեմ, թե ինչպես է պետք այն ճիշտ օգագործել: Հայերը պետք է Ցեղասպանության թեման բարձրացնեն այն ժամանակ, երբ որևէ երկրում, օրինակ, Ուկրաինայում, սկսվի ներքին ճգնաժամ: Դուք պետք է հանդիպեք հայկական համայնքին և ասեք`եղբայրներ, հասկացեք, 100 տարի առաջ Թուրքիայում տեղի է ունեցել Ցեղասպանություն, դա կարող է տեղի ունենալ կրկին, վերադարձեք հայրենիք: Այ սա եմ համարում ճիշտ մատուցումը:

 

Չե՞ք կարծում արդյոք, որ այսօր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը խանգարում են նաև արտաքին գործոնները: Առաջին հերթին`Իրանը և Ռուսաստանը:

 

Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ, որ հենց այնպես չեմ եկել Հայաստան: Եվ եթե հայկական կողմից եղան մարդիկ, ովքեր ցանկացան ինձ լսել, կարծում եմ, որ մենք առաջ կընթանանք: Մանավանդ, որ ուղղությունը լիովին պարզ է: Իրանցիները քաջ հասկանում են, որ իրենց հակաիսրայելական քաղաքականոթյունը, իրենց դրույքը ծայրահեղական, սուննիական արմատական աշխարհին`քանդվել է: Այդ մարդկանց այսօր սպանում են Սիրիայում: Հետևաբար, բավական է ապրել, ինչ-որ տեղ, Լուսնի վրա, պետք է սկսել քաղաքական գիծը հավասարեցնել իրականությանը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա Մոսկվայի հետ այսօր Իսրայելն ունի բավականին կառուցողական հարաբերություններ, թե Սիրիայի գծով, և թե մյուս ուղղություններով: Ի դեպ, հենց Ռուսաստանը կարող էր դրական դեր խաղալ հայ-իսրայելական հարաբերութոյւնների կարգավորման գործում:

 

Ի՞նչն է խանգարում մեր հարաբերություններին, որը ենթական է վերացման:

 

Հայաստանը պետք է սկսի իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն: Եվ վերջ: Հայաստանում ապրող անձինք, ովքեր հասկանում են, թե ինչ է այսօր տեղի ունենում աշխարհում, գիտեն, թե ով ինչ ուժ ունի, ինչպես նաև նստել և հաշվարկել, արդյո՞ք Հայաստանն Իսրայելի հետ ունի համագործակցության ուղիներ և նպատակներ`այս կամ այն ուղղություններով: Օրինակ, մտածել, արդյո՞ք Իսրայելը Հայաստանին չի առաջարկել գնել զենք, ընդ որում, Ադրբեջանին զենք վաճառելուց առաջ: Իսկ Իսրայելը հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկը, այն ուղղոթյուններից մեկը, ինչ ուղղությամբ Հայաստանը պետք է մտածի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան