Արմինֆո. «Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչների նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական չէ, այլ` զուտ քրեական: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` հունիիս 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա ասելով, խմբավորման զինյալները կատարել են ակնհայտ հանցագործություն, 2016 թվականի հուլիսին զավթել են ՊՊԾ գնդի տարածքը` հայ և միջազգային հանրության աչքի առջև: Նրա համոզմամբ, հենց այդ պատճառով մերժվել է կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ «Ելքի» պատգամավորների միջնորդությունը: