Արմինֆո.Իսրայելի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը կհնագեցնի բացասական հետևանքների: Սեուլում Եվրասիայի խորհրդարանների խոսնակների հանդիպման հարթակներում ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին այդ մասին հայտարարել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Հունիսի 26-ին Սեուլում բացված Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 2-րդ ամենամյա հանդիպմանը 25 երկրների խորհրդարանների ղեկավարներ քննարկում են հետագա համագործակցության ուղիները` Եվրասիայի բարգավաճման համար: Հանդիպումն ավարտվում է հունիսի 28-ին:
Իրանցի քաղաքական գործիչը հատկապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներն առանց արտաքին միջամտության կարգավորելու անհրաժեշտությունը:
Իրանի խորհրդարանի խոսնակը հերթական անգամ հաստատել է էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում Երևանի հետ համագործակցությունն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամությունը: Այդ լույսի ներքո նա նշել է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրակայանների կառուցման շուրջ համաձայնագրերի շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը:
Լարիջանին նաև ընդգծել է սահմանամեձ Արաքս գետի վարակազերծման շուրջ համաձայնագրի իրագործման համար աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը: