Արմինֆո. Գեղարքունիքում ՃՏՊ հետևանքով տուժած 8 զինծառայող Երևան է տեղափոխվում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»,- գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ տվյալներով, ՃՏՊ-ն տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66ե մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է 30 զինծառայող: