Արմինֆո.Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն՝ Հարավային Կովկասի ժողովուրդների շրջանում հայերն ամենաերկարակյացն են:
ԱՀԿ հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակիչները միջինը ապրում են 74.8 տարի. կանայք՝ 77.7 տարի, տղամարդիկ՝ 71.6 տարի: Մինչդեռ Ադրբեջանում բնակիչների միջին տարիքը կազմում է 72,7 տարի, Վրաստանում՝ 74,4:
Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի բնակչությունը կյանքի տևողությամբ առաջ է անցնում հետխորհրդային բոլոր երկրներից՝ զիջելով միայն էստոնացիներին: Էստոնիայում կյանքի միջին տևողությունը 77,6 է: