Արմինֆո. Այսօր Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանն ունի լիակատար առավելություն: «Շորգ» ռազմական արդյունաբերության գործարանի բացման արարողության ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ակիևը:
Որպես ապացույց նա բերեել է ապրիլյան պատերազմի օրինակը: «Այդ մարտերում մեր զինվորները, ցուցադրելով մեծ հերոսություն, օկուպանտներից ազատագրեցին երեք շրջանների մի մասը: Այդ վայրերում, այդ հաղի վրա, ներկայումս ծածանվում է ադրբեջանական դրոշը: Ապրիլյան մարտերի արդյունքում մենք այսօր գաղթականներին ուղեկցում են իրենց հայրենի գյուղ`Ջոջուղ Մարջանլի», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ընդ որում, նա կրկին հայտարարել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի «օկուպացիայի» հետ: «Մենք ունենք բավականաչափ ուժեր, և մենք արժանի պատասխան ենք տալիս Հայաստանի բոլոր սադրանքներին: Մեկ շաբաթ առաջ հայերը կրկին կատարեցին զինված սադրանք, ադրբեջանական բանակը թշնամուն տվեց արժանի հակահարված: Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայտնի է հասարակությունը - այդ հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Այլ ճանապարհ չի կարող լինել », - ասել է Ալիևը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը նույնպես Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Նա կրկին բարձրացրել է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության հարցը: Ալիևը նաև հավաստիացրել է, որ ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի 50 ուժեղագույն և արդիականացված բանակներից մեկը: «Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ազատագրել օկուպացված տարածքները`մեր ռազմական ուժի միջոցով», - եզրափակել է Ալիևը: