Արմինֆո.ՄԱԿ-ը հանդես է եկել հայտարությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ:
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 19-ի հայտարարությունը՝ արված տարածաշրջան այցի արդյունքների համաձայն: Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը շփման գծում հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցրեցից մարդկային զոհերի: Աջակցում ենք իրավիճակի հետագա սրացումից խուսափելու և լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու
վերաբերյալ համանախագահների՝ կողմերին ուղղված կոչին: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցությունները և քաղաքական կամք դրսևորել»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ: