Արմինֆո.Ադրբեջանի տարածքում հայտնվազ ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը (1974թ.ծնվ.) նախկինում ունեցել է դատվածություն և հոգեկան պրոբլեմներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիլոն Ասլանյանը:
Ըստ նրա, Կարապետյանը չուներ մշտական բնակության վայր և աշխատանք: Նրան հաճախ տեղել են աղբավայրերում: Իսկ վերջին տարիներին, Մամիկոնյանի հավաստմամբ, Կարապետյանին, ընդհանրապես, քաղաքում չեն տեսել:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Կարապետյանին գրանցված է Վանաձորի ծերանոցում: Սակայն, այնտեղից հայտնել են, որ Կարապետյանին միայն գրանցված է եղել մանկատանը, քանի որ չի ունեցել մշտական բնակության վայր, բայց այնտեղ չի ապրել: Մանկատան աշխատակիցները տեղեկացրել են, որ Կարապետյանը մեծացել է մանկատանը:
Նշենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իբր, գերի է վերցվել Հայկական զինված ուժերի զինծառայողը: Բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց քաղաքացիական հագուստով մի տղամարդու հարցաքննության տեսահոլովակը, ու վրա կար թուրքական զրահաբաճկոն: Տեսանյութում այդ տղամարդը վատ հայերենով տալիս է ցուցմունքներ, ընդ որում, վատ ձայնագրության հետևանքով ոչ բոլոր բառերն են լսվում: Ի թիվս ամենի, այդ մարդը հայտարարում է, որ ինքը Նոյեմբերյանի Դովեղ գյուղի բնակիչ է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարել է, որ նշված միջադեպի առնչությամբ արդեն գաղտնի բանակցում է կողմերի հետ: