Արմինֆո.«Ելք» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի խորհրդարան քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին հիշեցրել է հանրապետությունում տեղի ունեցած մի շարք քաղաքական սպանությունների մասին (ՊՆ փոխնմախարար Վահրամ Խորխոռունի և փոխոստիկանապետ Գևորգ Մհերյան), ինչպես նաև Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագրի մասին:
Նա խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին բոլոր ոլորտներում, որ ուշադրությունը կենտրոնացնելով պաշտպանության հարցերի վրա: Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում «անվտանգությունն» ապահովվել է մետաղե պահածոյաթուփերով:
«Եվ միայն ապրիլյան պատերազմի դասերից հետո առաջնային գիծն հագեցվեց նորագույն տեխնոլոգիաներով, ընդ որում, ոչ թե պետական միջոցներով, այլ քաղաքացիների նվիրատվություններով: Եվ այս անգամ Սփյուռքն օգնության ձեռք գրեթե չմեկնեց, նվիրատվությունների առյուծի բաժինը ստացվեց ՀՀ քաղաքացիների կողմից: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս իշխանությունները սպառել են վստահության քվեն նաև Սփյուռքի նկատմամբ», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայիս ճգնաժամի միակ պատասխանատուն ոչ թե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն է, որը նա անվանել է «քավության նոխազ», և ոչ էլ նրա նախորդները, այլ նախագահ Սերժ Սարգսյանը: «Բայց գնդակը գտնվում է երկրի հանրության դաշտում, մենք պետք է հասկանանք, որ եթե դուրս չգանք փողոց, ապա այս իշխանություններից հնարավոր չէ ազատվել», - ասել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ դաշինքի խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին, քանի որ սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչները նաև խոստացել են վարչապետին հանձնել ապացույցներով մի փաստաթուղթ` ՀՀԿ կողմից ընտրությունների ընթացքում քաղաքացիներին կաշառելու մասին: «Ըստ այդ փաստաթղթերի, արդեն հարուցվել է քրեական գործ, և եթե այն ընթանա օբյեկտիվորեն, այս դահլիճում նստած շատ հանրապետականներ կհայտնվեն ճաղերի հետևում», - ասել է Փաշինյանը: