Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերի օրակարգում: Հունիսի 22-ին տեղի ունեցած շաբաթական ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցը տարածաշրջան, ինչպես նաև այն փաստը, որ վերջին օրերին շփման գծում արձանագրվել է սրում:
« ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաև վերջին իրադարձությունների գնահատականները», - ասել է Զախարովան:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը քննարկվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ժան-Իվ Լե Դրիանի հունիսի 20-ին կայացած հանդիպման ընթացքում, Զախարովան պատասխանել է, որ այդ թեման մանրամասն չի քննարկվել: