Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը գաղտնի երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, կալանավորի հետ հանդիպելու հարցում: Այս մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հարցազրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության ղեկավար Զառա Ամատունին:
Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն գործում է հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց այցելության հարցերով միջազգային մարդասիրական իրավունքի կանոններին համապատասխան:
Նշենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իբր, գերի է վերցվել Հայկական զինված ուժերի զինծառայողը: Բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց քաղաքացիական հագուստով մի տղամարդու հարցաքննության տեսահոլովակը, ու վրա կար թուրքական զրահաբաճկոն: Տեսանյութում այդ տղամարդը վատ հարերենով տալիս է ցուցմունքներ, ընդ որում, վատ ձայնագրության հետևանքով ոչ բոլոր բառերն են լսվում: Ի թիվս ամենի, այդ մարդը հայտարարում է, որ ինքը Նոյեմբերյանի Դովեղ գյուղի բնակիչ է: Սակայն, այդ գյուղում երբեք չի ապրել նման անունով և ազգանունով մարդ: Ընդհակառակը, նման մարդ բնակվել է Վանաձորում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նման անձը գրանցված է Վանաձորի Մայմեխի մայրուղու վրա գտնվող հասցեում, որտեղ տեղակայված է ծերանոցը: Հաստատության տնօրեն Մանուշակ Օհանյանը պնդում է, որ նման մարդ իրենց մոտ չի աշխատում, բայց նրա մասին ինքն «ինչ-որ բան լսել է»: Մասնավորապես, տնօրենը տեսել է Զավեն Կարապետյանի անունով ծանուցումն ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես պարզել են հայկական լրատվամիջոցները, Զավեն Կարապետյանը մեծացել է Վանաձորի մանկատանը, բայց մշտական բնակության վայրի բացակայության պատճառով գրանցվել է ծերանոցում: Հետևաբար, ըստ վանաձորցիների, նա իր կնոջ հետ որպես պահակ էր աշխատում տեղական ռեստորաններից մեկում: