Արմինֆո.Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, qննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն