Արմինֆո.ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի պատվերով աշխատանքներ է իրականացնում մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանում ձևավորելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քատուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելության գործողություններին»,- ասել է Սեմերիկովը Ռիա Նովոստիին:
Նա նշել է, որ նման ստորաբաժանումների աշխատակիցները կընտրվեն բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ճանաչել է իր չափորոշիչների համապատասխանող և հաստատել, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղության աջակցմանն ուղղված գործողություններին: