Արմինֆո.Կանադայի հայ ազգային կոմիտեն /ANCC/ կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան: Այդ մասին ասվում է ANCC՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարությունում:
Կանադայի կառավարութանն ուղղված նամակում ANCC-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ արել Կանադայի կառավարությանը՝ անհապաղ դատապարտել Ալիևի ռեժիմի բռնի գործողությունները: ANCC նախագահ Շահեն Միրաքյանը Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հղված նամակում, մասնավորապես, գրել է. «Կոչ ենք անում ձեզ աջակցել խաղաղարար գործընթացին, անհապաղ դատապարտել Ալիևի ռեժիմի ագրեսիայի գործողությունը: Կանադայի և միջազգային հանրության կողմից միջադեպի առնչությամբ արձագանքի բացակայությունը խրախուսում է Ալիևի ռեժիմին՝ գնալու տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման»: