Արմինֆո. ՀՀ ՊՆ-ն հերքում է հակառակորդի հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, տեղեկություն էին տարածել այն մասին, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբն Ադրբեջանի զինված ուժերի պաշտպանական գիծն անցնելու փորձ է ձեռնարկել, և իբր ձեռնարկված պատասխան միջոցների արդյունքում ՀՀ ԶՈւ հետախուզական խումբը, կորուստներ կրելով, նահանջել է՝ խմբի մեկ անդամի թողնելով գերության մեջ: