Արմինֆո.Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը պետք չէ դիտարկել Շարմազանով-Սվիտալսկի կամ Սվիտալսկի-Հարությունյան լույսի ներքո: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությանը, որ եթե ՀՀ-ում ԵՄ ներկայությունը ցանկալի չէ որոշ մարդկանց, այդ ներկայությունը կարող է դադարեցվել:
«Սվիտալսկին, հավանաբար, այդպես արձագանքել հայտարարություններում քաղաքական կոռեկտություն պահպանելու վերաբերյալ իմ հայտարարությանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը: Սակայն, եվրոպական մակարդակի դիվանագետը չպետք է այդքան սուր արձագանքի քննադատութանը կամ տարբեր հայտարարությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանգեցնի միջանձնային հարաբերությունների մակարդակի, օրինակ՝ Սվիտալսկի-Շարմազանով կամ Հարությունյան-Սվիտալսկի: Մեր հայտարարություններին այդքան սուր արձագանքելու փոխարեն, կարելի է ուղղակի վերլուծել դրանք և համապատասխան եզրակացություններ անել: Չէ որ միացյալ Եվրոպայի փորձը և մոտեցումները նրանով են արժեքավոր, որ հիմնված են բազմակարծության սկզբունքի նկատմամբ հարգանքի և հանդուրժողականության վրա:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հետ հարաբերությունները, այն բազմիցս եվրոպական նորմերին ու սկզբունքներին հետևողականորեն հետևելու և ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եվրոպական լավագույն փորձը կիրառելու պատրաստակամություն է հայտնել: «Եվ մենք շատ ենք գնահատում այդ ուղղությամբ ԵՄ աջակցությունը, առաջին հերթին՝ ոչ թե ֆինանսական, ինչպես հաճախ դա շեշտվում է, այլ՝ գործընկերային և բարեկամական»,- նշել է փոխխոսնակը:
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, արձագանքելով իր հասցեին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների քննադատության՝ կապված հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների առնչությամբ ավելի վաղ վերջիններիս արված դիտողությունների հետ, նշել էր. «Եթե Հայաստանում ԵՄ ներկայությունն այլևս ցանկալի չէ, մենք այն չենք պարտադրի»: Նա նաև ընդգծել էր, որ ԵՄ-ն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ դիտողություններ անելու որոշակի իրավունք ունի՝ հիշեցնելով այն մեծ աջակցության մասին, որը Եվրամիությունը ցուցաբերում է հանրապետությանը: