Արմինֆո. Տուլայում ՃՏՊ հետևանքով տուժած երեք հայ շարունակում է հիվանադանոցում մնալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունում, բուժումը շարունակում են Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանը: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Միաժամանակ ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են, որ Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հունիսի 18-ի երեկյան դուրս են գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ հունիսի 18-ին՝ ժամը 14.13-ին, տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶե մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:
Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի: