Արմինֆո.Ձեռնարկվում են ստեղծված իրավիճակին համապատասխան քայլեր: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին ադրբեջանական երկու դիվերսիոն գործողություններից հետո, ինչի արդյունքում զոհվեց չորս հայ զինծառայող:
Երեկ տեղի ունեցած 3 զոհերից հետո շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում այս առավոտ զոհվել է ևս մեկ հայ զինվոր - Նարեկ Տիգրանի Գասպարյանը, ծնվ.1997 թ.: Իսկ նախօրեին տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում զոհվել էին 3 հայ զինծառայողներ`Արայիկ Մատինյանը, Վիգեն Պողոսյանը և Վարդան Սարկիսյանը, բոլորն էլ 1997 թ. ծնված:
ԼՂՀ ՊԲ հայտատարության մեջ ասված է, որ ադրբեջանական հերթական դիվերսիաները պայմանավորված են Ադրբեջանի մշտական սադրանքների վերաբերյալ միջազգային հանրության անհասցե հայտարարություններով Բաքվի ոգևորությամբ: Միևնույն ժամանակ, ԼՂՀ ՊԲ խոստանում է, որ այդ ինչպես նաև նախորդ սադրանքները չեն մնա անպատասխան: «Պատասխանը կլինի նպատակային և համարժեք», - խոստանում է Արցախի Պաշտպանության բանակը: