Արմինֆո.Կալիֆորնիայի օրենսդիր մարմինն ընդունել է Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացների կազմակերպման ուսուցիչների վերապատրաստման գծով 10 մլն.դոլար տրամադրելու մասին բանաձևը: Փաստաթուղթը ներկայացրել է ԱՄՆ-ի Սենատի բյուջեի ենթահանձնաժողովի ղեկավար, Կալիֆորնիայից սենատոր Էնթոնի Պորտանտինոն:
Նշենք, որ 2014 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ Սենատը միաձայն ընդունել էր դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման բանաձևը, որը նախատեսում է մարդու իրավունքների ուսումնական ծրագրում ընդգրկել Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների բանավոր վկայություններ: