Արմինֆո.Նշանակալից մանրամասներ են բացահայտվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանի Նորք-Մարաշ համայնքում 2015 թվականի նոյեմբերին վնասազերծված զինված խմբավորման գործով ընթացող դատական նիստի ընթացքում:
Այսպես, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հիմնական ամբաստանյալի և Հայր Անտոնի ցուցմունքները, որոնք մեղադրվում են զինված խմբին ֆինանսավորելու մեջ, կտրուկ տարբերվում են:
Ինչպես պարզաբանել է Ալումյանն իր ցուցմունքում, Հայր Անտոնը վստահեցրել է, որ սկզվում զինված խումբն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ նախատեսում էր Հայաստանում իրականացնել զինված հեղաշրջում: Ըստ նրա, Վարդանյանն ուներ մի քանի սցենար, կախված հանգամանքներից: «Բայց առավել իրատեսական էր, նրա կարծիքով, իշխող էլիտայի գլխատումը երկրի խորհրդարանում, քանի որ Ազգային ժողովի շենքում նրանք գտնվում են նվազագույն թվով թիկնապահներով», - ասել է Հայր Անտոնը: Նա նաև ասել է, որ Վարդանյանը պետական հեղաշրջումը նախատեսում էր իրականացնել կամ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան օհանյանի աջակցությամբ, ով բանակի միջոցով նախագահ Սերժ Սարգսյանին կհարկադրեր տալ հրաժարական, կամ առանց նրա օգնության, սեփական ուժերով, իր զինված խմբով:
Հատկանշական է, նշել է Ալումյանը, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն , իսկ Արթուր Վարդանյանն ամբողջությամբ հերքում է Հայր Անտոնի վկայությունը:
Նշենք, որ զինված խմբի գործով ընթանում է 20 ամբաստանյալ, որից 12-ը կալանավորված է, 5-ն ստորագրել է քաղաքից չհեռանալու մասին, իսկ 3-ն ազատվել են գրավի դիմաց: Գլխավոր մեղադրյալը խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է: Նշենք, որ սկզբում գործին ներգրավվել էր 33 հոգի, որոնց մեղադրանք էր հարուցվել հանցավոր խմբի ստեղծման, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության մեջ:
Այնուհետև, 2016-ի հունիսի 8-ին, 4 անձանց նկատմամբ գործը տեղափոխվեց մեկ այլ վարույթ և գործը կարճվեց: Շարունակվեցին մեղադրանքները 20 անձանց նկատմամբ (Արթուր Վարդանյան, Արա Պողոսյան, Էդուարդ Ներսիսյան, Տիգրան Բոյաջյան, Վահագն Սալնազարյան, Ավետիս Բարեյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան, Արման Հայրապետյան, Գևորգ Ջնդոյան, Ասյա Մկրտչյան, Մարինե Քաթանյան, Նելլի Մինասյան, Անտոն Դիքրան Թոթոնջյան, Խաչիկ Ավետիսյան, Արկադի Մարդոյան, Հարություն Սարիբեկյան, Վահան Շիրխանյան Գառնիկ Մարգարյան, Վլադիմիր Առաքելյան): Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հետաքննությունը 9 անձի նկատմամբ շարունակվում է: Կատարվել են քննչական գործողություններ – հարցաքննություններ, առերեսումներ, խուզարկություններ: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ Արթուր Վարդանյանը, ունենալով ռազմական գործողությունների մասնակցության փորձ և ռազմական հմտություններ, իշխանությունը գրավելու համար ստեղծել է հանցավոր խումբ: Վարդանյանը խմբի ձևավորմամբ սկսել է զբաղվել 2015-ի մայիսից, ներգրավելով ՀՀ քաղաքացիների և նրանց ապահովելով զենք ու զինամթերքով: Նոյեմբերի 25-ին, ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվեց և վնասազերծվեց: Հայտնաբերվեց մեծ թվով զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական համազգեստ, փաստաթղթեր և այլն: