Արմինֆո. Իրեն որպես ընդդիմադիր դիրքավորող «Ելք» դաշինքն իրականում հանդիսանում է Հայաստանի քաղաքական իշխանությունների նախագիծը: «Ազատության» հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, «Ելք»-ն իրեն ամբողջությամբ նվիրվել է Հայաստանի իշխանությունների շահերին ծառայելուն: «Ելք» դաշինքը միայն փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր ուժ, իսկ իրականում հանդիսանում է Հայաստանի իշխանությունների հերթական «հաճախորդը», հետևաբար, մենք այդ ուժի հետ չենք համագործակցի», - ասել է Փոստանջյանը:
Որպես ապացույց նա բերել է այն փաստը, որ այդ դաշինքի ներկայացուցիչները ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, դրանով լեգիտիմացնելով այդ միջոցառումը, մինչդեռ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոյկոտեց այն: Զարուհի Փոստանջյանին վրդովեցրել է նաև այն փաստը, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները դատապարտում են «Սասնա ծռեր» խմբի ակցիան, ովքեր 2016-ի հուլիսին գրավել էին պարեկապահակային գնդի շենքը, անվանելով նրանց հանցագործներ և ահաբեկիչներ, այսպիսով կատարելով Հայաստանի իշխանությունների հրամանը: