Արմինֆո. Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետևանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի և Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որ այս օրերին գտնվում է Արցախում:
Նա միաժամանակ ընդգծել է, որ որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ «Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետևողականորեն համադրելով մեր ջանքերը»,-նշել է ԱԺ խոսնակը, ընդգծելով, որ ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։ «Բայց անհասկանալի է, որ դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից»,-եզրափակել է ԱԺ խոսնակը:
Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին, նշել է նա:
Նշենք, որ, ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի տվյլաների, Ադրբեջանի զինված ուժերը տեղական ժամանակով ժամը 18:05-ի շրջանում հայկական դիրքերի ուղղությամբ հակատանկային նռնականետերից բացել են անկանոն կրակ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ 1997 թվականին ծնված երեք զինծառայողներ`Արայիկ Մատինյանը,Վիգեն Պողոսյանը և Վարդան Սարկիսյանը: Փաստի առնչույամբ ընթանում է քննություն: