Արմինֆո. Ադրբեջանի հերթական դիվերսիայի արդյունքում Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհվել է 3 հայ զինծառայող:
Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի տվյլաների, Ադրբեջանի զինված ուժերը տեղական ժամանակով ժամը 18:05-ի շրջանում հայկական դիրքերի ուղղությամբ հակատանկային նռնականետերից բացել են անկանոն կրակ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ 1997 թվականին ծնված երեք զինծառայողներ`Արայիկ Մատինյանը,Վիգեն Պողոսյանը և Վարդան Սարկիսյանը: Փաստի առնչույամբ ընթանում է քննություն: