Արմինֆո.Հունիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Դասական երաժշտության տոն Երևանումե խորագիրը կրող Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների IV մրցույթ-փառատոնի բացման
արարողությունը:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Առնո Բաբաջանյանի անվան Երեւանի պետական երաժշտամանկավարժական քոլեջը։
Այս տարի ներկայացվել է 95 հայտ՝ Երեւանից, Հայաստանի մարզերից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Իրանից Ֆրանսիայից, Էստոնիայից։