Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները կարող են սկսվել այն դեպքում, եթե Ադրբեջանի կամ Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնի այդ առնչությամբ:
Սակայն, նա գտնում է, որ թե Ադրբեջանը, թե Հայաստանը շահագրգռված չեն նման գործողությամբ: «Միգուցե, նման սադրանքի դիմի ինչ-որ երկիր՝ ոչ Հարավային Կովկասից: Ես նկատի չունեմ ԱՄՆ-ը: Ծանր տեխնիկայի առկայությունը շփման գծում կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բախումների, ինչպես ապրիլյան պատերազմը: Բայց արդյունքում դա չվերածվեց պատերազմի, քանի որ ոչ ոք շահագրգռված չէ պատերազմում»,- ասել է Բրայզան, հայտնում է ԱՊԱ-ն:
Միաժամանակ նա համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնական խոչընդոտն է տարածաշրջանի տնտեսական զարգացման և անվտանգոթյան համար: «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Վերջինս պետք է լքի այդ տարածքները և ընդհանուր լեզու գտնի: Կան Մադրիդյան սկզբունքներ, որոնց պետք է հավատարիմ մնան մինչև վերջ: Սակայն, առանց ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների անձնական ներդրման, դա հնարավոր չէ: Երբ ես համանախագահ էի, այնպիսի պահ ստեղծվեց, որ մենք կարողացանք առաջընթաց արձանագրել, քանի որ մեր նախագահ Ջորջ Բուշը և Ռուսաստանի նապագահ Դմիտրի Մեդվեդևը ուշադրություն էին հատկացնում և ներդրում ունենում այդ հարցում: «Այժմ այդ երկրների միջև, կարելի է ասել, կապ չկա: Կգան համանախագահներ, խնդրի լուծման ուղիներ կփնտրեն, բանակցություններ կանցկացնեն: Բայց եթե չկատարվի այն, ինչի մասին ասացի, առաջընթացի չի հաջողվի հասնել»,- ասել է Բրայզան: