Արմինֆո. Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան - «Զվարթնոցե օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, երթուղային ավտոբուսով «Զվարթնոցե օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երևան - «Զվարթնոցե օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։
Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից մայրաքաղաք քաղաքացիների տեղափոխման առավելագույնս հարմար պայմաններ ապահովելու համար առաջարկել էր մտածել Զվարթնոց-Երևան երթուղով շաթլ գործարկելու մասին: Վարչապետը հանձարարել էր կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: