Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: