Արմինֆո. Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գերծընկերներից է: «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավայյին Կովկասում. Այսօրվա մարտահրավերները և առաջընթացը տարածաշրջանում» խորագրով սեմինարի ընթացքում նման կարծիք է հայտնել Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյան Լահյուն:
Թուրքիայի բանակն իր մեծությամբ երկրորդն է Այլանսում, ԱՄՆ-ից հետո, որն ապահովում է Ալյանսի հարավային սահմանների պաշտպանությունը, փաստորեն հանդիսանալով ՆԱՏՕ-ի «Հարավային դարպասները»:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիան բազմաթիվ անգամ փորձել է ցույց տալ իր անկախությունը: «Բոլորովին վերջերս Անկարան քննարկում էր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) չինական միջոցների ձեռքբերման հարցը: Բայց ՀՕՊ ընդհանուր համակարգի գծով Թուրքիան համաձայնագիր ունի Ալյանսի անդամների հետ, հետևաբար, եթե նա ձեռք բերի այդ համակարգը և ներգրավի իր սպառազինություններում, ապա ՆԱՏՕ-ի ՀՕՊ ողջ համակարգը կդնի վտանգի տակ, այսինքն, այն խոցելի կդառնա չինական հաքերների կողմից: Գետևաբար, ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն արտահայտվեցին այդ քայլին դեմ»,-նշել է Լահյուն: Այս համատեքստում նա հավելել է, որ ներկայումս շրջանառվում են լուրեր, որ նման համակարգերի ձեռքբերման գծով Թուրքիան ներկայումս բանակցում է Ռուսաստանի հետ: Իհարկե, դա թուրքական կողմի սուվերեն իրավունքն է, բայց ձեռքբերման դեպքում նա չի կարող դաշնակիցների հետ միանալ միացյալ ՀՕՊ համակարգին, քանի որ Ալյանսը թույլ չի տա:
Միևնույն ժամանակ, այն համաձայնել է, որ Թուրքիան պարբերաբար ոտնահարում է իր հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց դաշինքը ոչ մի կապ չունի դրա հետ: «Նման դեպքերում Ալյանսը ոչինչ չի կարող անել, բայց ճնշում կարող են գործադրել ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, օրինակ, Միացյալ Թագավորությունը կամ Գերմանիան և Ֆրանսիան», - ասել է Լահյուն: Հետևաբար, նա քիչ հավանական է համարում Թուրքիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից:
Նա նաև խոստովանել է այն փաստը, որ ԱՄՆ-ն լուրջ ազդեցություն ունի Ալյանսի վրա, ելնելով նրա չափերն ու հնարավորությունները: «Բայց մյուս պետությունները նույնպես ունեն լուրջ ազդեցություն, քանի որ ՆԱՏՕ-ում բոլոր երկրները հավասար են միմյանց, անկախ նրանց չափերից, և կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա»: