Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 6.68 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հատկանշական է, որ Սյունիքի տարածքային բաժինը ոստիկանության ուղարկած նյութերի հիման վրա` 2 հատ բեզոարյան այծի ապօրինի որսի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում հաշվարկել է 6.0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: