Արմինֆո. Նախօրեին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի հերթական ներկայացումը տապալվել է: Ներկայացումն սկսվելուց մի քանի րոպե առաջ պարզվել է, որ նվագախմբի երաժիշտների մի մասը մտադիր չէ նվագել: Անմիջապես թատրոնի շենք է ժամանել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հանդիսատեսին հաղրդվել է, որ նույն տոմսերով կարող են ներկայացում դիտել հունիսի 12-ին: Ավելի ուշ պարզվել է, որ ներկայացումը տապալվել է թատրոնի վարչական մասի 10 աշխատակիցների նախաձեռնությամբ, ովքեր միջադեպից մի քանի օր առաջ աշխատանքից ազատվել էին` ծանուցման միջոցով: