Արմինֆո. Թեհրանում ահաբեկչություններն ԱՄՆ, Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պատասխանի փորձ է քրդական հարցում Իրանի գերիշխանությանը: Քանի որ Իրանի գործողությունները խափանում են այն ամենը, ինչ նրանք պատրաստել էին քրդերի նկատմամբ վերջին ավելի քան 20 տարում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Իրանի գծով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Իսլամական պետության հետքն անգամ այստեղ չկա: Դա ընդամենը ցուցանակ է, որի ներքո գործում են կոնկրետ երկրների հատուկ ծառայությունները՝ պրոքսի պատերազմն Իրանի տարածք տեղափոխելու, բնակչությանն ահաբեկելու և հասարակությունում պառակտում մտցնելու փորձի նպատակով: Սակայն, Խոմեյնիի դամբարանը պղծելու փորձը կառաջացնի ոչ թե խուճապ, այլ՝ այնպիսի ատելություն, ինչից հետո արդեն այսօր դրա նախաձեռնողների և նույնիսկ նրանց ընտանիքների կյանքի համար որևէ երաշխիք չկա: Այդ մարդիկ ոտնձգություն են կատարել սրբավայրի նկատմամբ: Պատասխանը կլինի ցավետ, համարժեք և ասիմետրիկ»,- հայտարարել է փորձագետը:
Ահաբեկչությունների երկրորդ պատճառը Շաքարյանցը պայմանավորում է Իսրայելի և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ արաբական, սունիմիապետությունների կապերի մերկացմանն ուղղված՝ Կատարի էմիրի մասնակցությամբ Իրանի և Ռուսաստանի համատեղ հատուկ գործողությանը պատասխանով: Ըստ նրա, դրանով Կատարի կառավարիչը պառակտում մտցրեց ԻՊ ֆինանսական հովանավորների շարքում: Իսկ հատկապես Իրանի նկատմամբ հարձակումը, նրա կարծիքով, պայմանավորված է Ռուսաստանին նման հարված հասցնելու անհնարինությամբ, քանի որ դրա նախաձեռնողները հասկանում են, թե ինչով կարող է հղի լինել նման հարվածը:
«Փետրվարին գտնվել եմ Թեհրանում և անցել իրանական հատուկ ծառայությունների հսկողությունը խորհրդարանի շենք մտնելու համար: Կարող եմ ասել դա շատ բարդ և ահաբեկչության պայմաններում ճիշտ զննում էր: Այդ պատճառով ոչ ոք խորհրադրանի շենք չի մտել և չէր կարող մտնել: Փոխհրաձգություններ են տեղի ունեցել խորհրդարանի շրջակա տարածքում, Խոմեյնիի դամբարան էլ ոչ ոք չի ներթափանցել»,-ամփոփել է փորձագետը:
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում: Ավելի վաղ մի քանի զինված տղամարդիկ ներխուժել էին երկրի խորհրդարանի շենք, կրակ էին բացել ու մի քանի մարդու պատանդ վերցրել: Նաև հաղորդվում է Թեհրանի հարավում այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին, որտեղ նույնպես կան տուժածներ: Թեհրանում գրոհների համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ