Արմինֆո.ԱՄՆ նախաձեռնությամբ Իրանն արաբա-իսրայելական ռազմաքաղաքական միության ստեղծման հիմք է դառնում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Դրանով է հատկանշական ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձարևելյան շրջագայությունը՝ Սաուդյան Արաբիայում և Իսրայելում նրա կողմից իրանական թեմայով արված կտրուկ հայտարարությունների հետ միասին: Իսրայելի նախագահն իր հերթին բավական հստակ կերպով նկարագրել է Թրամփի հովանու ներքո ստեղծվող արաբա-իսրայելական կոալիցիայի նպատակը՝ Իրանի դուրսմղումն Իսրայելի սահմանային գոտուց՝ Սիրիայից և Լիբանանից:
Նրա կանխատեսմամբ, Իսրայել-Սաուդյան-Արաբիա տանդեմը կարող է հանգեցնել արաբական աշխարհի հետ Երուսաղեմի փոխհարաբերությունների ամբողջ համալիրի արմատական փոփոխման՝ համախմբելով ընդհանուր թշնամիներին, ինչը կհանգեցնի ֆանտաստիկ քաղաքական կուլբիտի: Մելիքյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, հակաիրանական կոալիցիան ակտիվորեն կգործարկի Լիբանանում, Սիրիայում և Իրաքում Իրանի ներկայության և ազդեցության վերացման ռազմական միջոցներ:
Այս առումով, վերլուծաբանն արաբա-իսրայելական դաշինքը՝ հանուն հայտարարված ընդհանուր թշնամու վերացման, գնահատում է որպես սրամիտ, արդի պայմաններում շատ գործնական գաղափար: Մելիքյանը գտնում, է, որ դրա իրականացումը մի քանի տարի անց կարող է անճանաչելիորեն փոխել Մերձավոր Արևելքը, իսկ բռնության ալիքը կշարունակիվի տարածվել դեպի արևելք: