Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այսօր հավանություն էտվել House Resolution 354 բանաձևին, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունների առնչույամբ:
Բանաձևի նախաձեռնողներն են` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, Էլիոտ Էնգելը, խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Քեյվին Մքքարտնին և դեմոկրատ Սթենի Հոյերը: բանաձևում ասվում է. «Մենք մտահոգված ենք, որ թուրք պաշտոնյաները բացահայտ խախտում են ԱՄՆ քաղաքացիների իրավունքները, իսկ Թուրքիայի պաշտոնական անձանց անվտանգության զինված աշխատակիցները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, նրանց նկատմամբ գործադրելով բռնություն»: Փաստաթղթում նշվում է նաև, որ սա Թուրքիայի ղեկավարի անվտանգության աշխատակիցների կողմից ԱՄՆ-ում բռնության կիրառման արդեն երրորդ դեպքն է: Կոնգրեսականներն ընդգծել են, որ բոլոր այն թուրք պաշտոնյաները, ովքեր մայիսի 16-ին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած այդ վայրագություններին, պետք է պատժվեն Միացյալ Նահանգների օրենքներով:
Բանաձևի հեղինակները նաև մտահոգություն են հայտնում Թուրքիայում կարծրացող ավտորիտարիզմի առնչությամբ և կոչ անում Վաշինգտոնին միջոցներ ձեռնարկել այդ երկրում խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության պաշտպանության նպաստելու ուղղությամբ: Փաստաթղթում նաև կոչ է արվում բացառել նման գործողութոյւններն ապագայում:
Նշենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները Վաշինգտոնում, երկրի դեսպանատան մոտ բռնություններ գործադրեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ակցիայի մասնակիցների շարքերում կային հայեր, քրդեր, ասորիներ և եզդիներ: Միջադեպը բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ քաղաքական շրջանակներիում: