Արմինֆո. Մեկ ամսից «Ժառանգություն» կուսակցությունն իր համագումարի ժամանակ հանդես կգա Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի գործընկերներին, ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված կոչով՝ համախմբվելու մեկ կուսակցությունում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանը, ով խորհրդարանական ընտրություններում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ձախողումից հետո մեկնել էր ԱՄՆ և միայն օրերս է վերադարձել Հայաստան:
Նրա խոսքով, հաջողության հասնելու համար ընդդիմադիր ուժերը պետք է գործեն ավելի համախմբված: Ըստ որում, նա նա նշել է, որ դեռ չգիտի, թե հատկապես որ ուժերին է ուղղվելու համախմբվելու առաջարկը: «Հուսով եմ, որ մենք այդ հարցը կպարզենք մինչև մեր համագումարը: Մենք մտադիր չենք լռել ևս հինգ տարի՝ մինչև առաջիկա ընտրությունները»,- հավաստիացրել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով ընթացիկ տարվա ապրիլին խորհրդարանական ընտրություններում ՕՐՕ դաշինքի ձախողմանը՝ Հովհաննիսյանը բացատրել է դա այն բանով, որ վերջինիս մեջ մտնող քաղաքական ուժերը ուշ են համախմբվել մեկ դաշինքում և չեն կարողացել մասշտաբային աշխատանք կատարել ընտրողների շրջանում: