Արմինֆո.Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Ակտյուբինսկի մարզի վարչական կենտրոն` Ակտոբե:
Ինչպես դեսպանը հաղորդել է ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, այյցի շրջանակում կայացել է հանդիպում մարզի ղեկավար Բերդիբեկ Սապարբաևի հետ: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը նաև ծաղիկներ է դրել նախորդ դարի 30-50-ական թվականների ճնշումների զոհերի հուշարձանին, հանդիպել է պատանի ու երիտասարդ դաշնակահարների Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ:
Հավելենք, որ Ակտյուբինսկի մարզը մեծությամբ երկրորդն է Ղազախստանում և երկրի խոշոր արդյունաբերական շրջան է. զարգացած է լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, սև մետալուրգիան, կան գազի, նավթի պաշարներ: