Արմինֆո.Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, վերջապես, համաձայնել է լքել իր պաշտոնը:
Այսօր նա հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում խոստովանել է, որ նոր փոխանորդ է հանդիսանում արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը: Թուրքիայի հայ համայնքին հղված իր ուղերձում Աթեշյանը կոչ է արել համախմբվել Բեքչյանի շուրջ՝ հանուն պատրիարքության բարօրության: Նա նաև հայտարարել է, որ իր բոլոր գործողությունները պայմանավորված էին բացառապես պատրիարքության և հայ համայնքի շահերով՝ ընդգծելով, որ իր և Բեքչյանի միջև որևէ տարաձայնություն չկա:
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի՝ արդեն նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը հասցրել է իր թուրքամետ գործունեությամբ հարուցել Թուրքիայի հայ համայնքի դժգոհությունը: Նոր փոխանորդ ընտրված Գարեգին Բեքչյանը երկար ժամանակ չէր կարողանում ձեռնամուխ լինել իր պարտավորություններին, քանի որ Աթեշյանը չէր համաձայնվում լքել պաշտոնը, իսկ նրա գործողություններին աջակցում էր Թուրքիայի ղեկավարությունը: