Արմինֆո.Կառավարության նոր ծրագրում, նախորդ փաստաթղթի համեմատ, ներկայացված կլինեն գործադիրի գործունեության հստակ թվերը, նպատակները և ուղղությունները: Այս մասին մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքով, փաստաթղթում, որը սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանին, ներկայացված կլինի կառավարության վերջին մի քանի տարիների գործունեությունը: Ընդ որում, ծրագիրը կլինի երկարաժամկետ, որտեղ ներկայացված յկլինեն նոր նպատակներն ու մարտահրավերները: Այնուամենայնիվ, այն հիմնական պրոբլեմները, որոնց լուծումների կատարմանը գործադիրը ձեռնամուխ է եղել Կարեն Կարապետյանի նշանակման պահից, նույնպես տեղ կգրավեն այդ փաստաթղթում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց երկրի կառավարության ծրագիրը: Ծրագիրը, որը ներկայացրեց Կարեն Կարապետյանը, երկարաժամկետ է, մինչև 2021 թվականը: Կարեն Կարապետյանի կառավարությունը մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները գործել է վեց ամիս, որից հետո Հայաստանն սկսեց նոր ծրագրով նոր կառավարություն ձևավորումը: