Արմինֆո.Այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կողմերին թույլատրվում է ստուգել միմյանց ամրությունը շփման գծում, անխուսափելի է Ղարաբաղի շուրջ դիվանագիտական ռաունդների հերթագայումը նոր ռազմական թեստավորումներով, որոնք վեր են ածվել բանակցությունների գծով գործընկերոջը համոզելու լրացուցիչ գործիքի: ԱրմկԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Մայիսի երկրորդ կեսին բնորոշ էր լարվածության էական սրումը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում: Ադրբեջանցի զինվորակաները կառավարվող հրթիռով վնասեցին ԼՂՀ պաշտպանության բանակի «Օսա» զենիթահրթիռային համալիրը: Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ փաստեցին, որ մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ հրթիռ է արձակել կողմերի շփման գծից այն կողմ: Մայիսի 16-ին և 17-ին հայ զինվորականները պատասխանեցին ականանետային կրակով:
«Հետաքրքիր է, որ Բաքուն բնավ չի ձգտում լռության մատնել մայիսի 15-ին իր կողմից գնդակոծման փաստը, փորձելով այն օրինականացնել սպառնալիքով, որը կարող էր ներկայացնել հայկական «Օսա» համալիրը: Ընդ որում, Ադրբեջանն ավանդաբար արդիականացնում է ստատուս-քվոյի անընդունելիության խնդիրը, օկուպացումը վերացնելու անհրաժեշտությունը` անտեսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի հարցը», - նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, այդպիսով, իրավիճակի հերթական սրումը սկզբունքային նորամուծություն չբերեց: Իսկ դինամիկ ստատուս-քվոն, որի դեպքում բանակցային գործընթացը փոխարինվում է նոր սրմամբ, չվերածվելով լայնածավալ պատերազմի, պահպանվում է: Ընդ որում, նա փաստում է, որ մայիսի 15-17-ից հետո բանակցությունների թափը կոտրվոց, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասելով, «հանդիպումների և շփումները շարունակելու մասին հայտարարելու հարկ չկա»:
Նշելով էսկալացիաները դիվանագիտական փուլերով փոխարինելու կանոնավոր բնույթը` Մարկեդոնովն ընդգծել է հաշտության գործընթացը կանոնակարգելու անհնարինությունը` նման հերթագայության պայմաններում: Նրա գնահատմամբ, յուրաքանչյուր նոր սրում ժամանակ է պահանջում երկխոսության վերադառնալու համար, սակայն, նոր երկխոսության փուլը հետագա շարունակություն չունի, իսկ եղած պայմանավորվածությունները նոր հանդիպման խոստումից ավելի ինչ-որ բանով ամրապնդել` չի ստացվում:
Նման տատանումների պատճառը Մարկեդոնովը հիմնավորում է այն հանգամանքով, որ կողմերը պատրաստ չեն լուրջ փոխզիջումների` քիչ կարևոր համարելով նրանց ապավինումը թարմացված մադրիդյան սկզբունքներին: Այդ լույսի ներքո վերլուծաբանը նշում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հունիսի կամ հուլիսի սկզբի համար հայտարարված այցը տարածաշրջան, ամենայն հավանականությամբ, կկայանա` եթե հերթական կտրուկ սրում չլինի: