Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովիկ Հովսեփյանը նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախկինում Հովսեփյանն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2008-2016 թվականներին: Այնուհետև կարճ ժամանակահատված գլխավորում էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, բայց Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովսեփյանը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին:
Հովսեփյանը ծնվել է 1973 թվականին, 1995-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2003 -ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախագահի աշխատակազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նշենք, որ Հովսեփյանի եղբայրը ռուսաստանյան խոշոր գործարար է, իսկ ինքը` փոխկապակցված անձ է Հայաստանի զանազան գործարար շրջանակներում: