Արմինֆո.Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրականացվում է լուրջ վերասարքավորում: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Նա հիշեցրել է, որ ներդրվում է տեսադիտարկման համակարգ, որի նպատակը հակառակորդի տեղաշարժն ավելի տեսանելի դարձնելն է և սեփական զինծառայողների անվտանգության մակարդակը բարձրացնելը: «Դա բավականին լուրջ գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Կատրավել է լուրջ աշխատանք, ավելի շատ դեռ պետք է արվի: Մենք միջազգային կազմակերպությունների, օտար երկրների հետ բանակցություններ են վարում այդ համակարգի կատարելագործման նպատակով: Տեսադիտարկման համակարգից զատ ներդրվում է այլ ժամանակակից սարքավորում», - ասել է Այվազյանը:
Մեկնաբանելով մետաղյա լարերին ամրացված մետաղյա բանկաների առկայությունը խրամատներում, որոնց աղմուկն ազդարարում է օտարի ներթափանցումը, Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դա պարզունակ, սակայն, բավականին արդյունավետ միջոց է, որն առաջվա պես առկա է առաջնագծում: