Արմինֆո.ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Թուրքիային ֆինանսական օգնությունը, մինչև Անկարան լրջորեն չզբաղվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ հայերի, եզդիների և քրդերի, նկատմամբ բռնություն կիրառելու գործով:
Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված սենատորների նամակում, մասնավորապես, ասվում է, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարական երկիր է, և Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների կատմամբ բռնության գործադրումն ամերիկացիների կողմից գնահատվում է՝ որպես բռնություն ժողովրդավարական արժեքների նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ 29 կոնգրեսական դիմել էին Պետդեպարտամենտին՝ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների նկատմմաբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով: «Օտարերկրյա պետության աշխատակիցների գործողությունները ոչ միայն հանցավոր են, այլ նաև հակասում են ԱՄՆ արժեքներին, և դա անթույլատրելի է»,- ասվում է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնին ուղղված դիմումում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի անվտանգությնա ծառայության աշխատակիցները բռնություն են գործադրել Վաշինգտոնում խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ, ովքեր բողոքում էին Էրդողանի ԱՄՆ այցի դեմ: Ցուցարարների թվում էին քրդեր, հայեր, եզդներ, ասորիներ: