Արմինֆո. Ռուսաստանցի խորհրդարանականները շահագրգռված են հայ գործընկերների հետ լայն փոխգործակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Հայաստանի ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, այդ թվում` միջազգային հարթակներում: Ըստ «Պառլամենտսկայա գազետայի», Կոսաչովը հայտարարել է, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերը զարգանում են համակարգված և հետևողականորեն, և ռուսական կողմը շահագրգռված է պրոֆիլային կոմիտեների և
հանձնաժողովների լայն փոխգործակցությամբ:
Աշոտյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ կշարունակվեն հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները, ինչպես նաև երկկողմ քաղաքական համագործակցության ամրապնդումը: