Արմինֆո. Հայաստանի ԱԳն ստուգում է Մանչեստերի ահաբեկչության զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, առայժմ տեղեկություններ չկան Մանչեստերի ահաբեկչության զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին:
Անգլիայի Մանչեստեր քաղաքի փակ մարզադաշտում ԱՄՆ փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի ելույթից հետո տեղի ունեցած պայթյունը երկրի իշխանությունները գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս 59 մարդ վիրավորվել է: