Արմինֆո.Ռուաստանը նախատեսում է 2017 թվականին ՀԱՊԿ երկրներին մատակարարել սպառազինությունների նոր համակարգեր, այդ թվում նաև ուղղաթիռներ և պաշտպանական համակարագեր: Այս մասին հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«2017 թվականին Ռուաստանը կլշարունակի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումը, համաձայն ձեռք բերվեծ պայմանավորվածությունների (Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ պաշտպանության ոլորտի համագործակցության համաձայնագրերը): Դա առաջին հերթին ավիացիոն տեխնիկան է, մասնավորապես, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահամեքենաներ»,-ասել է Շուկաևը, հաղորդում է Sputnik-ը:
Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ը կարող է իրականացնել մի պլան, որը նախատեսում է սպառազինությունների անվճար մատակարարում արագ արձագանքման զինված ուժերին: «Պլանը, որը նախատեսում է, թե ինչ տեսակի ռազմական տեխնիկա կմատակարարվի, ինչպես նաև մատակարարման ժամկետները տվյալ երկրին, պատրաստվել է և գրեթե համակարգվել բոլոր երկրների կողմից: Ակնկալվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականներին: Սակայն, ճգնաժամի, պատժամիջոցների և այլ պրոբլեմների հետևանքով մենք որոշում ընդունեցինք կասեցնել այդ պլանի կատարումը, բայց միայն անվերադարձ մատակարարումների գծով»,-ասել է Սեմերիկովը, հավելելով, որ պլանի իրականացման լիակատար վերսկումը հնարավոր է 2018-2019 թվականներին:
Նշենք, որ մայիսի 20-22-ը Մինսկում տեղի է ունենում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի MILEX-2017 ցուցահանդեսը: Ցուցագանդեսը կազմակերպել է Բելառուսի պետական ռազմական արդյունաբերական կոմիտեն: Այս տարի նախատեսվում է վեց երկրների շուրջ 150 ընկերությունների, ինչպես նաև 27 երկրների 55 պատվիրակությունների մասնակցություն: Ռուսական պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Դմիտրի Շուգաևը: Ցուցահանդեսի թեման է`ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի, հակաօդային ուժերի զենքի և ռազմական տեխնիկայի, տեխնիկական միջոցների և ապահովման սարքավորումների, ռազմական տեխնիկայի արդիականացում և վերանորոգում և այլն: Ցուցահանդեսին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: