Արմինֆո. ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթը ՍՏՀԿ ԱԳՆԽ հատուկ նիստում հարուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ միանշանակ արձագանքը:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը կոչ է արել Ադրբեջաննի Միլլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովին՝ չօգտագործել ՍՏՀԿ հարթակը քաղաքական շահարկումների համար:
Հովակիմյանի ելույթից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայն չէ նրա հետ. «Այստեղ ելույթ ունեցած որևէ ներկայացուցիչ քաղաքական մեղադրանքի կամ որակումների չի դիմել: Բայց դուք ձեր ողջ ելույթը նվիրել եք դրան, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ»:
Նշեն, որ Օգթայն իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է. «25 տարի առաջ ՍՏՀԿ-ն ստեղծվել է երկարաժամկետ, սերտ համագործակցության համար: Ափսոս, որ այս 25 տարվա ընթացքում մեր տարածաշրջանն ավելի վտանգավոր է դարձել, տեղի են ունեցել նոր հակաամրտություններ, և տարածաշրջանի զարգացման հեռանկարները լրջորեն վտանգված են: Մարդկային ողբերգություններն ավելանում են, մարդկանց վայրագության, դաժանության մասշտաբը շրջել է շատերի պատկերացումները: Բայց ադրբեջանցիների, հատկապես՝ ավելի քան մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակների համար այդ ամենը նոր բան չէ: Հայաստանը շարունակում է ադրբեջանական տարածքների 20%-ի օկուպացիան՝ այդպիսով խախտելով տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը: «Հայաստանի կողմից ադրբեջանակն տարածքների օկուպացիան» խոչընդոտում է տարածաշրջանաին համագործակցությանը: Ցավոք, ՀԱՊԿ անդամներից մեկն այսօր անհանդուրժողականություն և ագրեսիա է դրսևորում: Հայաստանը շարունակում է անտեսել միջազգային իրավունքի գերակայությունը, հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը: Ադրբեջանը, անկասկած, ամբողջովին կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»: