Արմինֆո.ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարները հայտարարել են միության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։
Ինչպես հայտնում է Ղազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, նման տեսակետ է հայտնվել մայիսի 22-ին ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 77-րդ նիստի ժամանակ:
«Նիստի մասնակիցները քննարկել են կենտրոնաասիական տարածաշրջանի երկրների արտաքին սահմանների անվտանգությունն ապահովումը: Վերջիններս միաձայն համաձայնել են, որ արտաքին սահմաններում ստեղծված իրավիճակը վկայում է ռազմաքաղաքական բարդ իրադրության և ԱՊՀ անդամ որոշ պետությունների սահմանների անվտանգությանն սպառնացող վտանգի մասին։ Ընդգծվում է, որ առավել լարված իրադրություն է պահպանվում աֆղանական ուղղությամբ՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելյան նահանգներում մարտական գործողությունների գոտիների ընդլայնման հետևանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Խորհրդի հերթական նիստը նախատեսված է 2017 թ. երկրորդ կիսամյակում: