Արմինֆո.Անցած տարվա ապրիլի կրկնությունը Ղարաբաղում անխուսափելի է, այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը՝ ելույթ ունենալով «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման լույսի ներքո» միջազգային կլոր սեղանի ժամանակ:
«Ժամանակին՝ դեռ ապրիլյան ագրեսիայից կես տարի առաջ, կանխատեսեցի նման սցենար: Մի շարք պատճառներից ու գործոններից ելնելով՝ ինձ չէր լքում պատերազմի զգացողությունը: Ցավոք, այդ զգացողությունը չի լքում ինձ նաև այսօր՝ հատկապես Բաքվի օրեցօր խստացող ռազմական հռետորաբանության և, գլխավորը, շփման գծում վերջինիս նախաձեռնած գործողությունների լույսի ներքո»,- նշել է փորձագետը:
Իր մոտ պատերազմի զգացողություն առաջացրած գործոնների թվում Եվսեևն առանձնացրել է ադրբեջանցի զինվորականների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի «Օսա» զենիթահրթիռային համալիրի ոչնչացման փորձը, ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի պարբերաբար գնդակոծությունները և Արցախի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձերը:
Իհարկե, անցած տարվա ապրիլին խախտված ռազմական հավասարակշռությունը, կարծես, վերականգնվել է, ինչի վկայությունը Հայաստանում «Իսկանդեր-Մ» համալիրների մարտական հերթապահություն կատարելն է: Կառանձնացնեի նաև հայ զինվորների կողմից հակառակորդի նկատմամբ հարվածային անօդաչուների կիրառումը:
«Կարծում եմ՝ Հայաստանը և, հատկապես, Լեռնային Ղարաբաղը տեսանալի ապագայում այլ այլընտրանք չունեն՝ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման գնալու Իլհամ Ալիևի ցանկության բացակայության լույսի ներքո»,- ասել է փորձագետը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ