Արմինֆո. «Թուրքիայում Հայաստանից շուրջ 100 հազար ապօրինի միգրանտ է ապրում, որոնց մենք չպետք է պահենք»,-Էրզրումում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուսաթաֆա Դեսթեջին:
«Թուրքիան անհապաղ պետք է արտաքսի ապօրինի հայ ներգաղթյալներին, քանի որ Հայաստանն ագրեսոր և օկուպանտ է, որը պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական դիրքերը»,- Դեսթեջիի խոսքերը մեջ է բերում Insanhaber-ը:
Մուսաթաֆա Դեսթեջին հայտնել նաև, որ Թուրքիան ոչ մի դեպքում չպետք է շփումների գնա Հայաստանի հետ, քանի դեռ Երևանը փոխհատուցում չի վճարել Ադրբեջանին Ղարաբաղի համար: