Արմինֆո. ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Արևմտյան ափի «Հայ դատի» հանձնախումբը:
Աղբյուրի համաձայն, «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին» թիվ 191 բանաձևը միաձայն ընդունվել է նահանգի օրենսդիրների կողմից: Այսպիսով՝ Տեխասը դարձել է ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության փաստը ճիշտ գնահատելու համար՝ դառնալով միության անդամ, որը հարգում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն Թուրքիայի ընդդիմության»,- ասել է ԱՄՆ Արևմտյան ափի «Հայ դատի» հանձնախմբի Ղեկավար Նորա Հովսեփյանը: