Արմինֆո. Մայիսի 19-ին Ազգային ժողովի նիստում ընտրվել են խորհրդարանի երեք փոխնախագահները:
Գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ստացել է 84 «կողմ», 13 «դեմ» ձայն, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73 պատգամավոր, 22-ը դեմ է արտահայտվել, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: «Ծառուկյան» խմբակցությունից առաջադրված Միքայել Մելքումյանի օգտին արտահայտվել է 65 պատգամավոր, դեմ է արտահայտվել 29-ը, 6 քվեաթերթիկ ճանաչվել անվավեր:
Շնորհավորելով ԱԺ նոր փոխնախագահներին` ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը կատարած աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել նախկին խոսնակ Գալուստ Սահակյանին և նախկին փոխխոսնակ Հրեմինե Նաղդալյանին: Գալուստ Սահակյանին հանձնել է հուշանվեր: